26 Հունվարի 2022, Չորեքշաբթի

482.47 6.1 651.72 544.52

Երևան 3℃

Ես հրեշի ռեժիմի ռեպրեսիաների զոհ եմ ու սրանից այն կողմ ես ասելու բան չունեմ․ Արշակ Զաքարյանը հաստատեց, որ իրեն հրավիրել են ՔԿ


Ես հրեշի ռեժիմի ռեպրեսիաների զոհ եմ ու սրանից այն կողմ ես ասելու բան չունեմ․ Արշակ Զաքարյանը հաստատեց, որ իրեն հրավիրել են ՔԿ

Այսօր տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Նրանք անցնում են հունվարի 28-ին ցույց անելու պատճառով հարուցված քրեական գործով, որը նախապես հարուցվել էր պետական շենք-շինությունները զավթելու հոդվածով։

 

Presstime.am-ի հետ զրույցում սույն գործիչներից Արշակ Զաքարյանը հաստատեց, որ ստացել է հրավեր Քննչական կոմիտեի կողմից․ «Ինձ վաղն են ժամ նշանակել։ Առայժմ հստակ տեղեկություն չունեմ, թե ինչի համար են կանչել, կգնամ տեղում ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա։ 

 

Ինչ վերաբերում է տեղեկություննուներին, որ քննչական մարմինը մտադիր է փոխել քրեական հոդվածն ու նոր մեղադրանք առաջադրել` «իշխանությունը զավթելու» հոդվածով, մեր զրուցակիցն ասաց, որ լսել է նման բան, սակայն դեռևս հաստատված չէ․ «Ամեն ինչ սպասելի է, ամեն ինչի պատրաստ եմ։ Ավելի ուշ ամեն ինչ կիմանանք, որովհետև Չոբանյանը, Չախալյանն ու Ախոյանը ներսում են, իրենց այսօր էին հրավիրել Քննչական կոմիտե»։ 

 

Հարցին, արդյո՞ք սա համարում է քաղաքական հետապնդում, թե զուտ իրավական գործընթաց է, Զաքարյանի խոսքերով, այս ամենն ի սկզբանե քաղաքական հետապնդում է․ «Հո մենակ մենք չենք։ Հայաստանում, ովքեր ինչ-որ ձև առանց իրենց մետաստազների հետ կապ ունենալու որևէ բողոքի ակցիա են իրականացրել, ենթարկվել են քաղաքական հետապնդման։

 

Քաղաքապետներին են ձերբակալել ու պահել կալանքի տակ, բա դա քաղաքական հետապնդո՞ւմ չի, նույն բանն ա էլի, ի՞նչ տարբերություն։ Ում մոտ պայքարելու ռեալ պոտենցիալ են տեսնում, քաղաքական հետապնդման են ենթարկում, որպեսզի վախեցնեն մյուսներին»։ 

 

Մեր զրուցակցի խոսքերով, իրենք ունեն դատապաշտպաններ, և արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է․ «Սա ձևական հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմի թպրտոցներն է։ Նրանք ինչի ասես՝ ունակ են։ Ես հրեշի ռեժիմի ռեպրեսիաների զոհ եմ ու սրանից այն կողմ ես ասելու բան չունեմ։ Ինձ համար բոլոր իրենց գործողությունները հայտնի է»։

 

Օֆելի Իսրայելյան