Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը։
Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ՌԴ նախագահը Խաչատուրյանին հայտնել է, որ շատ ուրախ է հանդիպման և ծանոթության համար։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանը պարզապես Ռուսաստանի գործընկերը չէ, այլ ռազմավարական դաշնակիցն է և իրենք դա գնահատում են։
«Մենք հասկանում ենք այն ամենն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված նրանում, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի առաջանցիկ զարգացում։
Շատ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան»,- ասել է Պուտինը։
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022