30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 18℃

Մեր բանակն ու նավատորմն էլ ավելի կուժեղանան․ Պուտին


Մեր բանակն ու նավատորմն էլ ավելի կուժեղանան․ Պուտին

Ռուսական բանակն ու նավատորմը շուտով էլ ավելի կուժեղանան։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռուսական ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։

 

Երկրի ղեկավարը շնորհավորանքներով և հրաժեշտի խոսքերով դիմել է երիտասարդ սպաներին՝ վստահեցնելով, որ ազգային բանակի և նավատորմի բոլոր սեգմենտներում կատարելագործումը ձեռնտու է պետությանը։

 

«Մեր բանակն ու ռազմածովային ուժերը, այսօրվա պահանջներին համապատասխան, կատարելագործվում են իրենց բոլոր կարևոր սեգմենտներում, և այդ բարելավումը օգուտ կբերի բանակին, նավատորմին և պետության ողջ ռազմական կազմակերպությանը: Կասկածից վեր է, որ մենք ավելի ուժեղ ենք լինելու»,-ընդգծել է ՌԴ ղեկավարը։