Շենգավիթ վարչական շրջանում ֆուտբոլի նոր խաղադաշտի բացումը նշանավորվեց ֆուտբոլային խաղով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մրցապայքարը Երևանի քաղաքապետարանի և Գարեգին Նժդեհ փ․ 56 Ա շենքի բնակիչներից կազմված թիմերի միջև էր:
Քաղաքապետարանի թիմի կազմում էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Դարպասապահի դերում հանդես էր գալիս Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից Արսեն Մարտիրոսյանը:
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022