Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում հունիսի 25-ին տեղի ունեցավ «Դաշտային օր-2022» միջոցառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գիտաարտադրական ընկերության փորձամարգերում կողք-կողքի հացահատիկային մշակաբույսերի հայկական ու ռուսական սորտերն էին:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՌԴ «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտից, ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպությունից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամից, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ից և այլն:
«Միջոցառումը միտված է նոր, չորադիմացկուն երաշտակայուն սերմերի ստեղծամանն ու Հայաստանում պարենային ապահովության ներդրմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:
«Գյումրիի սելեկցիոն կայան»-ը դեռ անցած տարի էր համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու պայմանագիր կնքել «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու:
ՌԴ-ից ներմուծված հացահատիկի ավելի քան քսան սորտ է փորձամարգերում ներկայացված՝ հիմնականում ցրտադիմացկուն ու երաշտադիմացկուն:
«Համաձայն անցած տարի կնքված համագործակցության հուշագրի՝ Գյումրու սելեկցիոն կայանին փորձարկման է տրամադրվել փափուկ հացահատիկի 20 սորտ:
Պետք է ասեմ, որ դրանք լավ են հարմարվել հայաստանյան պայմաններին և դրանցից շատերը կարող են տարածում գտնել Հայաստանում:
Առաջիկայում նոր սորտեր ևս փորձարկման կուղարկվեն Հայաստան»,-նշել է ՌԴ Պ.Պ. Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոնի բիոտեխնոլոգիայի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռոմիկ Դավոյանը:
Սելեկցիոն կայանը պայմանագիր ունի նաև ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում ներդրվել է կարտոֆիլի համակարգված սերմարտադրություն, որի հետ զուգահեռ սկսվել են իրականացվել սորտափորձարկումներ:
Ընկերությունում նախորդ տարի սորտափորձարկման է ենթարկվել 18 նոր սորտ ևս, 12-ը փորձարկվում է այս տարի: Կարտոֆիլի սերմարտադրությունն ընկերությունում դինամիկ զարգանում է: Այդ սորտերից 6-ն արդեն ներկայացվել է պետական գրանցման։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում:
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022