Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայի կայքում հրապարակված տվյալները:
Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR):
Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022