30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 18℃

Հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները․ Աշոտյան


Հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները․ Աշոտյան

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

 

«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։

 

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։

 

Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։