Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
WF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունները։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդի, ով մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, և քաթարցի Յուսեֆ ալ Մանանի միջև։
Նախագահ է ընտրվել Մուհամեդ Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ և հեղինակություն ունի:
Գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվել է պերուացի Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին: Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան), Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) և Ատիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա):
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022