30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 18℃

Մոտավոր 1,5 տարի ժամանակ ունենք․ Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի, Աղավնոյի ճակատագրի մասին


Մոտավոր 1,5 տարի ժամանակ ունենք․ Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի, Աղավնոյի ճակատագրի մասին

Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Բերձորի, Աղավնոյի ճակատագրի մասին, հայտարարեց, որ ընդհանուր առմամբ այդ հարցերը նոյեմբերի 9-ից հետո քննարկում են Արցախի իշխանությունների հետ, ոորպեսզի լուծումներ գտնեն․ «Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։

 

Մենք դեռ ժամանակ ունենք և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու համար։ Մոտավոր 1,5 տարի դեռ ունենք։ Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»։