30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 17℃

Տրիբունալ է ուզո՞ւմ, կստանա․ Պատգամավորը կարծում է, որ վաղ թե ուշ Զելենսկիին ռազմական հանցագործ են ճանաչելու


Տրիբունալ է ուզո՞ւմ, կստանա․ Պատգամավորը կարծում է, որ վաղ թե ուշ Զելենսկիին ռազմական հանցագործ են ճանաչելու

Վաղ թե ուշ համաշխարհային հանրությունն Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին կճանաչի որպես ռազմական հանցագործ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ղրիմի շրջանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեռնյակը։

 

Պատգամավորի խոսքերով, Զելենսկին պետք է պատասխան տա սեփական ժողովրդի ցեղասպանության, մարդկանց վրա կենսաբանական լաբորատորիաների և փորձերի, Դոնբասում խաղաղ բնակիչներին գնդակոծելու, ռուս զինվորականներին խոշտանգելու, ֆաշիզմ քարոզելու համար. ցուցակը կարող է բավականին երկար լինել։

 

«Զելենսկին տրիբունալ է ուզո՞ւմ, կստանա: Միայն ինքը կլինի դատարանում: Ճշմարտությունը չի կարելի թաքցնել, և համաշխարհային հանրությունը չի կարող խուսափել Զելենսկիին որպես ռազմական հանցագործ ճանաչելուց»,-ասել է Չեռնյակը: