Նոր հեռանկարներ են ստեղծվում քիմիական, դեղագործական, կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների արդյունավետ, կառուցողական համագործակցության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հունիսի 30-ին մեկնարկեց «Քիմիա. ֆարմա. բիոտեխ. նոր մարտահրավերներ» թեմայով եռօրյա «ChemEX 2022» ֆորումը:
«Քիմիան և դեղագործությունը առաջնահերթ ոլորտներից են Հայաստանի կառավարության համար: Շատ ծրագրեր ունենք, թե ինչպես է պետք զարգացնել, լավացնել տնտեսության այդ ճյուղերը Հայաստանում»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարն ընդգծեց, որ նախկին Խորհրդային Միությունում Հայաստանում քիմիական արդյունաբերությունը շատ զարգացած է եղել, և հիմա նպատակն է վերադառնալ և նույնիսկ գերազանցել այն կարգավիճակը, որն այդ ոլորտում Հայաստանն ունեցել է Խորհրդային Միության տարիներին:
Քերոբյանը նշեց «Վանաձորի քիմպրոմ»-ի, Հայաստանում կաուչուկի և այլ արտադրությունների մասին: Այսպիսով, ֆորումի նպատակն է այդ ոլորտների զարգացումը, ռուս գործընկերների հետ համագործակցության հեռանկարների քննարկումը:
Ֆորումի շրջանակում ընդգծվեց Հայաստանի և Ռուսաստանի միջոլորտային համագործակցության փորձի մասին, որը բավականին խորն է եղել դեռ նախկին Խորհրդային Միության տարիներին: Ֆորումի մասնակիցների թվում էին համապատասխան գերատեսչությունների և արդյունաբերական ասոցիացիաների ներկայացուցիչներ, քիմիական և դեղագործական ընկերությունների ղեկավարներ և այլք:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Դ. Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիաների համալսարանի գիտական ղեկավար Ալեքսանդր Մաժուգանը ֆորումի շրջանակում տեսաուղերձում, մասնավորապես, ասաց. «Ֆորումն ուղղված է Հայաստանի, Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների քիմիական, դեղագործական և կենսատեխնոլոգիական ոլորտում ընկերությունների համագործակցությանը և կառուցողական երկխոսությանը: Գիտական ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների անբաժանելի մասն է, որը խորը պատմական արմատներ ունի: Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ են հասկանում գիտական համագործակցության կարևորությունը»:
Դեռ 2021 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը Երևանում ստորագրել են ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ: ՀՀ ԳԱԱ նախագահը գիտական դիսկուրսի, փորձի փոխանակման, գաղափարների քննարկման, հետագա համագործակցության համար այս ֆորումը համարեց ունիկալ հարթակ:
Ռուսաստանի դեղերի պետական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Շեստակովն էլ ընդգծեց, որ երբ աշխարհը լի է տնտեսական և քաղաքական հակասություններով, շատ կարևոր է բաց երկխոսության վարել, համագործակցել հուսալի գործընկերների հետ: Նա շեշտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ Հայաստանը ՌԴ-ի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր:
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022