Այս տարի, օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Արցախում արձանագրվել է օձի խայթոցի երկու դեպք` գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում: Հիվանդներն ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանն ասել է, որ արձանագրված դեպքերը, բարեբախտաբար, դեռ քիչ են, սակայն տաք եղանակներն առջևում են, և հնարավոր է, որ դեպքերն ավելանան:
«Անցած տարի ունեցել ենք օձի խայթոցի չորս դեպք: Կար մի ժամանակ, երբ Հայաստանում նույնիսկ հակաթույն չկար, բայց կարճ ժամանակում ձեռք է բերվել:
Այս պահի դրությամբ ունենք բուժօգնության համապատասխան պարագաներ: Եթե ունենանք տուժածներ, պատրաստ ենք սպասարկել նրանց»,-նշեց Գ. Առստամյանը:
Նրա խոսքով՝ խայթոցի լավ ելքը պայմանավորված է ծանրության աստիճանից: Արցախի տարածքում եղած թունավոր օձերի խայթոցից հետո մահացության հավանականությունը մեծ չէ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022