30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 17℃

Ադրբեջանը կրկին հետաձգել է հանդիպումը. Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն


Ադրբեջանը կրկին հետաձգել է հանդիպումը. Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հունիսի 27-28-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողբների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրանից առաջ ևս կար պայմանավորվածություն, բայց այն ևս հետաձգվել էր։

 

«Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել հանդիպումը: Մենք ինֆորմացիա ունենք, որ հնարավոր է՝ ապագայում այդպիսի հանդիպում տեղի ունենա», - ասաց Արմեն Գրիգորյանը: