24 Մարտի 2023, ՈՒրբաթ

388.33 5.1 477.37 422.31

Երևան 11℃

Հպարտ եմ, որ հայ եմ, ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում. Էդուարդ Բագրինցև


Հպարտ եմ, որ հայ եմ, ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում. Էդուարդ Բագրինցև

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի հավաքականում։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանին, որն իր Telegram ալիքում հարցազրույց է հրապարակել նրա հետ, փոխանցում է Sputnik Արմենիա։

 

«Ամսի 8-9-ին թռչում եմ Հայաստան՝ փաստաթղթեր ստանալու»,- տեղեկացրել է ֆուտբոլիստը լրագրողին։

 

Բագրինցևը նշել է, որ որոշում կայացնելիս զրուցել է ընտանիքի անդամների, հատկապես հորեղբոր հետ։

 

«Ասաց՝ ինքս որոշեմ, ես էլ ասացի՝ հպարտ եմ, որ հայ եմ, ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Ամեն ինչ պարզ է», - ասել է ֆուտբոլիստը։