Անցած տարվանից ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցող խմբերի ցանկը, իսկ բուժծառայությունների տրամադրման դեպքերի գերակշիռ մասը կատարվել է պետական ֆինանսավորմամբ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի նիստում՝ ԱՀ 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդման ժամանակ:
Երկրի ղեկավարն ընդգծեց, որ Կառավարությունը շարունակում է որակյալ, հասանելի, արդյունավետ և թափանցիկ առողջապահական համակարգի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը:
Առողջապահության ֆինանսավորումը 2021թ. պետբյուջեով կազմել է ավելի քան 12,5 միլիարդ դրամ, որը մոտ 60 տոկոսով գերազանցում է 2020 թվականի մակարդակը /7,8 միլիարդ դրամ/:
Հաշվետու ժամանակահատվածում 91,5 միլիոն դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 183 քաղաքացու։
Շարունակվել է կանանց առողջության պահպանման և ծնելիության խթանման ծրագիրը: Արտամարմնային բեղմնավորման նպատակով 2021 թվականին ՀՀ ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում գրանցվել է 25 հղիություն:
Արցախի Հանրապետության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։ Կարևորելով այս ծրագիրը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն նշել է, որ այն շարունակական է, և արդեն իսկ արձանագրել է գոհացուցիչ և ուրախալի արդյունքներ:
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
15:43, 26.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022