24 Մարտի 2023, ՈՒրբաթ

388.33 5.1 477.37 422.31

Երևան 10℃

Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցում


Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցում

Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպում:

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այն վայրում, որտեղ կազմակերպվել էր ՀԱՊԿ ղեկավարների նեղ ու ընդլայնված կազմերով նիստերը, «Դվին» հյուրանոցում:

Ի դեպ, ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք սա Պուտինի երկրորդ աշխատանքային այցն էր:

Առաջին այցը 2019-ի հոկտեմբերի 1-ին էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ 2019 թվականի այցի շրջանակում ևս Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի էր ունեցել «Դվին» հյուրանոցում և ոչ ՀՀ կառավարությունում: