30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 17℃

Էրիկ Իսրայելյանը աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

  • 13:00, 26.11.2022
  • Խորագիր` Սպորտ
  • © www.presstime.am

Էրիկ Իսրայելյանը  աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Հերթկան նվաճումը հայկական բռնցքամարտում: Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնեց: Առաջին ռաունդում Իսրայելյանը աննդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց  5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի հաշիվ բացեց  հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունը այնքան մեծ էր, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ: 3-րդ ռաունդում արդեն Էրիկը 2 անգամ նոկդաունի ենթարկեց վրացի բռնցքամարտիկին և մրցավարներին այլ բան չէր մնում անել քան միաձայն հաղթանկը շնորհել մեզ:

Այդ մասին իր էջ պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել  է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։