«Երկրու տարի առաջ, երբ ասում էինք, որ ԱԺ ընտրություններին մասնակցելը սխալ է, ասում էինք, որ «Հայաստան» դաշինքն իր այս կառուցվածքով շանս չունի, ասում էինք, որ «Հայաստան» դաշինքը շատ արագ պառակտվելու եւ քանդվելու է, ասում էինք, որ Վահեյի եւ իր թիմի հետ քաղաքական ճանապարհ չարժի գնալ, մարդը 1000 թիմ է փոխել ու ձեզել գցելու է, ասում էինք, որ ՀՅԴ֊ն չպետք է համագործակցի այլ ուժեր հետ, հատկապես նրանց հետ ովքեր ժողովրդի կողմից ընկալվում են թալանչի կամ անսկզբունքային թիմ փոխողներ, ասում էինք, որ ՀՅԴ֊ի նման հերոսական պատմություն ունեցող կուսակցությունը չպետք է ուրիշի թալանի «բազարը» վերցնի իր վրա։ Մենք ասում էինք, դուք չէիք լսում, քանի անգամ պետք է ժամանակն ապացուցի, որ մենք ճիշտ էինք հաշվարկում քաղաքական պրոցեսները, եւ ինչ ասում ենք ի շահ պետության եւ պետականության ենք ասում, թեկուզ, եթե անգամ ձեր ականջին հաճո չէ եւ ձեր անձնական շահերին հակասում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գուրգեն Վարդենյանը։
00:58, 27.11.2022
00:36, 27.11.2022
00:26, 27.11.2022
00:16, 27.11.2022
13:13, 26.11.2022
13:00, 26.11.2022
12:37, 26.11.2022
12:11, 26.11.2022
01:45, 26.11.2022
01:37, 26.11.2022