30 Սեպտեմբերի 2023, Շաբաթ

393.4 4.02 482.58 417.4

Երևան 18℃

Էդգար Սողոմոնյանը վերադառնում է ռինգ ու կպայքարի աշխարհի գոտու համար

  • 12:19, 25.11.2021
  • Խորագիր` Սպորտ
  • © www.presstime.am

Էդգար Սողոմոնյանը վերադառնում է ռինգ ու կպայքարի աշխարհի գոտու համար

Մեր հայրենակից Էդգար Սողոմոնյանը ռևանշ մենամարտի էր հրավիրել  Ջոշուա Դիպեսին։ 

 

Հիշեցնենք, որ նրանց միջև առաջին մենամարտի ընթացքում մեր մարզիկը ձեռքի անհավասար շարժման պատճառով կոտրվածք ստացավ ու չկարողացավ ավարտել մենամատրը։

 

Դիպեսը հրաժարվել է մենամարտից։ 

 

Այնուամենայնիվ, մեր տղան ռինգ դուրս կգա։ Դեկտեմբերի  4-ին Սողոմոնյանը Նյու Յորքում համաշխարհային ռինգ կբարձրանա և այս անգամ աշխարհի գոտու համար կմենամարտի Մեթյո Ֆոլիկների հետ։

 

Presstime.am-ի հետ զրույցում Էդգարն ասաց, որ մենամարտը նվիրում է ընկերոջը՝ երիտասարդ հասակում կյանքից հեռացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանին։

 

Եվ այսպես, դեկտեմբերի 4-ին, բոլորս մեկ մարդու նման, Fightplanet.tv կայքի ուղիղ եթերով, պետք է դիտենք և մեր դիտումներով ոգևորենք մեր սիրելի Էդգար Սողոմոնյանին։